Ուսուցողական և թերապևտիկ բնույթի թրեյնինգ
Մեր նախնիների մտքերը, զգացմունքները, հոգեվիճակները այնպիսի մեծ ազդեցություն ունեն մեր կյանքի վրա, որ մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել: Հաճախ մեր կյանքում կրկնվում են մեր նախնիների կյանքի սցենարները, և հենց այդ կրկնությունների բացահայտումն է թույլ տալիս ապրել մեր սեփական կյաքը:
Սեփական արմատների որոնումը կյանքի մեծ ներուժ կարող է բացահայտել մեր մեջ: Այն կենսաուժը, որը փոխանցվել է սերունդներով ու հասել է մեզ, անհրաժեշտ է բացահայտել մեր մեջ: Պետք է գտնել նաև այն արգելքները, որոնք սերունդներից մեզ փոխանցված հոգեկան ներուժի ճանապարհին խոչընդոտ են հանդիսանում, և վերացնել դրանք: Միայն այդ դեպքում կարող ենք լիարժեք կյանք ապրել և իրագործել ինքներս մեզ` ինքնաիրականացվել:
Թրեյնինգի նպատակն է`
- ծանոթացնել ընտանեկան թերապիայի մոտեցումներին,
- հստակ ցույց տալ ընտանիքի պատմությունը` բացահայտել ընտանիքը կազմող մարդկանց միջև հարաբերությունները,
- որոշել սեփական տեղը ողջ տրանսգեներացիոն համակարգում և սկսել սեփական արմատների որոնումը,
- բացահայտել տրանսգեներացիոն փոխանցման և տրանսգեներացիոն կրկնությունների պրոցեսները,
- հասկանալ անավարտ սգի, չվերապրած վիրավորանքների, չլուծված կոնֆլիկտների հետևանքները,
- դուրս բերել ընտանեկան դերերը և հասկանալ այն կանոնները և օրենքները, որոնց միջոցով կարգավորվում են հարաբերությունները այդ ընտանիքում,
- հասկանալ, թե ինչպես կարող էր ընտանիքի ներսում փոխանցվել կյանքի սցենարը,
- դիտարկել մասնագիտության ընտրության, հիվանդությունների կրկնությունները և այլն:
Թրեյնինգի ընթացքում օգտագործվելու են ընտանեկան թերապիայի, անալիտիկ հոգեբանության, արտ-թերապիայի տեխնիկաներ, ակտիվ երևակայության տեխնիկան, ինչպես նաև` գենոսոցիոգրամմայի մեթոդը:
Թրեյնինգին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Թրեյնինգի տևողությունը` 3 ամիս (շաբաթական 2 հանդիպում` 2 ժամով):
Մասնակիցների թիվը` 7-10 անձ:
Թրեյնինգի ամսական արժեքը` 22 000 դրամ:
Թրեյնինգի հեղինակ և վարող` հոգեբան Նաիրա Սահակյան։




