Անհատական խորհրդատվությունը հանդիսանում է հոգեթերապևտիկ ազդեցության ու միջամտության ամենատարածված և հիմնական ձևաչափը: Այն անց է կացվում մեկ /հազվադեպ երկու (բիպոլյար թերապիա)/ հոգեբանի, հոգեթերապևտի մասնակցությամբ:
Անհատական խորհրդատվությունը կիրառվում է համարյա թե բոլոր կոնցեպտուալ և մեթոդական հոգեթերապևտիկ ուղղությունների շրջանակներում, որոնք էլ և պայմանավորում են հոգեթերապևտիկ գործընթացի յուրահատկությունները` նպատակներն ու խնդիրները, ազդեցության մեթոդներն ու միջոցները, հոգեթերապևտիկ կոնտակտի տեսակը, տևողությունը և այլն:
Այժմ հայտնի են անհատական խորհրդատվության մի քանի հարյուր տարատեսակներ, որոնք քիչ թե շատ հիմնվում են, բխում կամ հատվում են հիմնական հոգեբանական, հոգեթերապևտիկ ուղղությունների հետ, ինչպիսիք են հոգեվերլուծական թերապիան, կոգնիտիվ-վարքային թերապիան, գեշտալտ-թերապիան և այլն:
Անհատական խորհրդատվությունը երբեմն կարող է սկիզբ հանդիսանալ այլ տեսակի` մանկական, խմբային, զույգերի և ընտանեկան խորհրդատվությունների համար: Անհատական խորհրդատվության մի յուրահատուկ տարատեսակ է նաև անհատական ինտերնետային խորհրդատվությունը:




Բարև ձեզ, մայրս ինսուլտից հետո բավականին վախ և դեպրեսիա է ապրում: Անընդհատ կպչուն տագնապի մտքեր որից էլ տրամադրության անկում է ունենում: Ինչով կարող եք ինձ օգնել կամ որևէ ե մի մասնագետի խորհուրդ տաք որ զբաղվում է տվյալ տեսակի հիվանդներով:
Կայքը սպասարկող ադմինիստրատորի հետ կապված որոշ անձնական խնդիրներ էին առաջացել, այդ իսկ պատճառով Ձեր հարցերին ուշացումով ենք պատասխանում: Այսուհետ բոլոր հարցերին կպատասխանենք ժամանակին:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Հարգանքներով` «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն:
Բարև ձեզ,ես դեռահաս եմ ու սովորում եմ դպրոցում ու ինչպես բոլորը,ես էլ ունեմ իմ երազանքները,բայց մասնագիտության առումով չեմ կողմնորոշվում,չնայած,որ դպրոցում շատ լավ եմ սովորում.խնդրում եմ օգնեք.շնորհակալություն
Բարև Ձեզ, Հարգելի Աննա
Դուք իրավացի եք, իսկապես մասնագիտության ընտրության հարցի առջև կանգնում են բոլոր դեռահասները, ովքեր պատասխանատվությամբ են վերաբերվում այս հարցին: “Այգ” հոգեբանակն ծառայությունների կենտրոնի մասնագետները կարող են օգնել Ձեզ այս հարցում: Դուք կարող եք անցնել մասնագիտական կողմնորոշման համալիր ուսումնասիրություն, որտեղ կուսումնասիրվեն ձեր անձնային առանձնահատկությունները, ընդունակությունները, հետաքրքրությունները և դրնաց համապատասխանությունը մասնագիտական ոլորտին: Ուսումնասիրությունից հետո Դուք կունենաք անհատական եզրակացություն, որտեղ նշված կլինի այն մասնագիտությունը կամ մասնագիտությունների ցանկը, որոնք առավել կհամապատասխանեն Ձեզ:
Ավելի մանրամասների համար կարող եք զանգահարել “Այգ” հոգեբանական ծառայությունների կենտրոն:
010.58.18.14
077.58.18.14
096.58.18.14
Շատ շնորհակալ եմ,անպայման կզանգահարեմ