Հաջողության հասնելու հոգեբանական ուղիները

Copy of 934899 589449847741030 944162852 n 300x221 Հաջողության հասնելու հոգեբանական ուղիները

Յուրաքանչյուր մարդ սեփական կյանքն իմաստավորելու համար իր առջև դնում է որոշակի նպատակներ և ցանկանում հասնել հաջողությունների, կյանքից ստանալ ամենալավը: Հաջողությունը` հաղթանակ է, երջանկություն, և դրան ձգտում են բոլորը, սակայն արդյունավետ գործելու համար խոչընդոտում են մի շարք հանգամանքներ` վախեր, սեփական հնարավորությունների և ընդունակությունների ոչ ադեկվատ գնահատում և անվստահություն, իռացիոնալ մտքեր և համոզմունքներ: Արդյունքում, ոչ առողջ մտածելակերպը, բացասական դիրքորոշումները հանգեցնում են նրան, որ նպատակը դառնում է ոչ պրակտիկ և անհասանելի: Մեր առջև դնելով նպատակներ և համառորեն ձգտելով դրանց, մենք հնարավորություն ենք տալիս ինքներս մեզ լիարժեքորեն զարգացնել մեր հնարավորությունները: Նա, ով ցանկանում է ապրել ներդաշնակ և ինքնաբավ կյանքով և գործունեության տարբեր ոլորտներում հասնել հաջողությանների, պետք է հետևի ինքնազարգացման և անձնային աճի պլանին: 

Թրեյնինգն ուղղված է.
• անձնային ճանաչողության զարգացմանը, ինքնակարգավորմանը, ինքնակատարելագործմանը
• վախերի հաղթահարմանը,
• ինքնագնահատականի կարգավորմանը,
• իռացիոնալ մտքերի, համոզումների, ներքին դիրքորոշումների վերլուծությանը,
• անձնային զարգացմանը խոչընդոտող մեխանիզմների վերլուծությանը և հաղթահարմանը:
Թրեյնինգի կառուցվածքը.
1. Անձ հասկացությունը, անձնային առանձնահատկությունները, անձի բաղադրիչները, մակարդակները:
2. Մարդու պահանջմունքների աստիճանակարգը:
3. Չգիտակցված սպասումներ, որն իր մեջ ներառում է՝
• էքզիստենցիալ վախերի բնութագիրը, առանձնահատկությունները, դասակարգումը,
• թաքնված շահույթը որպես անձի զարգացմանը խոչընդոտող մեխանիզմ,
• ցածր ինքնագնահատական, ‹‹Դիսկոմֆորտային զոնա›› հասկացությունը և դրա հաղթահարումը,
• անձի արժեքային համակարգը, արժեքների իդեալիզացիան:
4. Ներքին դիրքորոշումներ:
5. Նպատակների ոչ ճշգրիտ պլանավորում:

Թրեյնինգի ընթացքում կիրառվելու են նաև կոգնիտիվ հոգեթերապիայի, արտ-թերապիայի տեխնիկաներ, կառավարման հոգեբանության՝ նպատակի ստրատեգիական պլանավորման մեթոդներ:

Թրեյնինգի տևողությունը 14 ժամ (ընդհանուր 7 հանդիպում, շաբաթական 2 հանդիպում ՝ 2 ժամով):

Թրեյնինգին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Մասնակիցների թիվը 8-10 անձ:

Թրեյնինգի սկիզբը` սեպտեմբերի 23-ին, հանդիպումները տեղի կունենան երկուշաբթի և չորեքշաբթի օրերին 18:30-20:30:

Թրեյնինգի ընդհանուր արժեքն է 15 000 դրամ:

Վարող` հոգեբան Լուսինե Ղարիբյան:

Գրանցվելու համար անհրաժեշտ է զանգել 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14 հեռախոսահամարներով:

Բաժիններ` ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ. Էջի հասցեն

2 Responses to Հաջողության հասնելու հոգեբանական ուղիները

  1. ARMEN says:

    ԵՍ ՒՆԵՄ ՊՌՕԲԼԵՄ ԿԱՌՏԱՑԻ ԳՌՎԱծ ԱՄԵՆ ՄԻ ՏՕՂ Ւ ԿՑԱՆԿԱՆԱԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ

  2. AYG Center for Psychological services says:

    Բարև Ձեզ, Արմեն: Այս թրեյնինգը մեկնարկելու է օգոստոսի 20ից, գրանցվելու համար կարող եք զանգահարել 010.58.18.14 հեռախոսահամարով:

Մեկնաբանություն թողնել

Դուք մուտք եք գործել %2$s անունով: Դուրս գալ? Required fields are marked *

*

Անջատել / միացնել հայերենը (Ctrl+Shift)