Աֆազիայով անձանց խոսքի վերականգնում

Ընդհանուր բովանդակությունը.

Ա. տեսական մաս

• աֆազիա. սահմանումը, հիմնական ախտանշանները, առաջացման պատճառները

• աֆազիայի դասակարգումը

• աֆազիայի տարբեր ձևերի բնութագիրը  /կլինիկական, լոգոպեդական, հոգեբանական/

• վերականգնողական ուսուցումը որպես խոսքի վերականգնման հիմնական մեթոդ

• գլխուղեղի օրգանական ախտահարումներ ունեցող անձանց նյարդաբանական հետազոտում:

Բ. գործնական մաս

• խոսքի վերականգնման գործընթացի կազմակերպումը

• խոսքի վերականգնումն աֆազիայի տարբեր ձևերի դեպքում /մեթոդիկա, մեթոդներ, հնարներ, խոսքային նյութեր/,

• բազմալեզու անձանց խոսքի վերականգնման առանձնահատկությունները

• լոգոպեդի աշխատանքն աֆազիայով հիվանդի ընտանիքի հետ:

Դասընթացի նպատակն է տալ տեսական և գործնական գիտելիքներ աֆազիայի ախտորոշման, վերականգնողական ուսուցման գործընթացի կազմակերպման և խոսքի վերականգնման մեթոդիկաների վերաբերյալ:

Մասնակիցներ` լոգոպեդներ, նյարդահոգեբաններ, հոգեբաններ:

Տեխնիկաներ`  դասախոսություն, դեպքերի քննարկում, գործնական աշխատանք, մեթոդական գրականության տրամադրում:

Տևողությունը` 2 ամիս, շաբաթական – 4 ժամ, 16 հանդիպում – 32 ժամ:

Վարձավճարը `   ամսեկան 30.000 դրամ:

 

Դասընթացի վարոող` Ժաննա Պայլոզյան: