Ընդհանուր բովանդակությունը
• Հանցագործ անձի ձևավորումն ու զարգացումը` հանցագործ դառնում են, թե ծնվում: Դեռահասության տարիքում դրսևորվող հանցավոր դիրքորոշումներ և հանցավոր վարքի հակումներ
• Հանցավորության կանխատեսման և կանխարգելման հոգեբանական առանձնահատկությունները
• Տուժողի և վկայի հոգեբանություն
• Ահաբեկչության հոգեբանություն
Դասընթացի նպատակն է մասնակիցներին տրամադրել գիտելիքներ հանցագործ անձի ձևավորման և զարգացման սոցիալ-հոգեբանական նախապայմանների, հանցագործությունների կանխարգելման հոգեբանական մեթոդների, կազմակերպված ու խմբակային հանցագործությունների, ինչպես նաև անչափահաս հանցագործների հոգեբանական առանձնահատկությունների վերաբերյալ:
Դասընթացի մասնակիցներ` իրավաբանության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողներ, շրջանավարտներ, իրավապահ մարմինների աշխատակիցներ:
Կիրառվող տեխնիկաներ` դասախոսություն, դեպքի քննարկում, բանավեճ, քննարկում, ամրապնդում:
Դասընթացի տևողությունը` 3 ամիս, շաբաթական 2 անգամ, 2 ժամ (24 հանդիպում` 48 ժամ):
Վարձավճար` ամսեկան 30.000 դրամ:
Դասընթացի վարող` Արշակ Գասպարյան:



