Ընդհանուր բովանդակություն
• Ներածություն (հոգեկանի հասկացությունը, կառուցվածքը, մեթոդները, բնագավառները)
• Հոգեկան գործընթացները (զգայություն, ըմբռնում, հիշողություն, մտածողություն, երևակայություն, զգացմունքներ և այլն), դրանց տեսակներն ու առանձնահատկությունները
• Անձի հասկացությունը, կառուցվածքը և հատկությունները (բնավորություն, խառնվածք, ընդունակություններ):
Դասընթացի նպատակն է գիտելիքներ տրամադրել հոգեբանության գիտության, բնագավառների, մեթոդների վերաբերյալ, ծանոթացնել հոգեբանական մոտեցման առանձնահատկություններին, ձևավորել հոգեբանական տեսակետից երևույթների վերլուծության հմտություններ:
Դասընթացի մասնակիցներ` առանց մասնագիտական և տարիքային սահմանափակման:
Կիրառվող տեխնիկաներ` ազատ դասախոսություն, քննարկում, բանավեճ:
Դասընթացի տևողությունը` 2 ամիս, շաբաթական 2 անգամ, 2 ժամ (16 հանդիպում` 32 ժամ):
Վարձավճար` ամսեկան 32.000 դրամ:
Դասընթացի վարող` Մարիա Թևոսյան:



