Ընդհանուր բովանդակություն
• Հոգեվերլուծության ակունքները, զարգացումը և ճյուղավորումը
• Անձը հոգեվերլուծության տեսանկյունից, անձի հոգեսեռական զարգացումը
• Սխալ գործողությունների և երազների մեկնաբանությունը
• Վախը և նևրոզը, նևրոտիկ ախտանիշները և դրանց իմաստը:
Թրենինգի նպատակն է գիտելիքներ տրամադրել հոգեվերլուծության տեսության և գործնական կիրառության վերաբերյալ, բացահայտել մարդու ուսումնասիրության հոգեվերլուծական մոտեցման առանձնահատկությունները, ձևավորել հոգեվերլուծական մտածողության հիմքերը:
Թրենինգի մասնակիցներ` հոգեբաններ:
Կիրառվող տեխնիկաներ` ազատ դասախոսություն, քննարկում, դեպքի վերլուծություն, բանավեճ:
Թրենինգի տևողությունը` 2 ամիս, շաբաթական 2 անգամ, 2 ժամ (16 հանդիպում` 32 ժամ):
Վարձավճար ` ամսեկան 32.000 դրամ:
Թրենինգի հեղինակ և վարող` Մարիա Թևոսյան:



