Դասընթացի նպատակը կյանքի տարբեր փուլերի` մանկության, դեռահասության, պատանեկության, հասուն տարիքի, ծերության զարգացման տարիքային առանձնահատկությունների մասին գիտելիքների հաղորդումն է:
Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք են բերում
• Տեսական գիտելիքներ տարիքային հոգեբանության, նրա մեթոդների, հիմնախնդիրների վերաբերյալ:
• Գիտելիքներ տարիքային ճգնաժամերի էության և հաղթահարման ուղիների վերաբերյալ:
• Գիտելիքներ մանկական վախերի և նրանց հաղթահարման ուղիների մասին:
• Գիտելիքներ զարգացման վերաբերյալ տարբեր տեսությունների մասին:
Դասընթացին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, մասնակիցների թիվը` 10 -12 անձ:
Դասընթացի տևողությունը` 32ժամ:
Դասընթացի արժեքը` 32000:
Դասընթացի հեղինակ և վարող` Լիլիթ Բաղդասարյան:



