Թրեյնինգի նպատակն է` Դպրոցում հոգեբանական աշխատանքի կազմակերպման և իրականացման գիտելիքների և հմտությունների ձևավորում:
Թրեյնինգի մասնակիցներ` հոգեբաններ, մանկավարժներ, ինչպես նաև նշված մասնագիտացումը ստացող ուսանողներ:
Կիրառվող տեխնիկաներ` ազատ դասախոսություն, քննարկում, վարժանք, դերային խաղ, հոգեբանական ախտորոշման մեթոդներ:
Թրեյնինգի ծրագիր ` I փուլ
Դպրոցի հոգեբանի գործունեության կազմակերպումը /6 ժամ/
• Մասնակիցները կծանոթանան դպրոցում հոգեբանի գործունեության նպատակներին, կաբինետի կահավորմանը ներկայացվող պահանջներին, անհրաժեշտ փաստաթղթերին:
• Կտիրապետեն տարեկան պլան կազմելու, մատյանը վարելու, հաշվետվություն ներկայացնելու հմտություններին:
Հոգեբանի գործունեության տեսակները դպրոցում /4 ժամ/
• Մասնակիցները կծանոթանան հոգեբանի գործունեության առանձնահատկություններին աշակերտների, ծնողների և մանկավարժների հետ:
• Պատկերացում կկազմեն դպրոցում հոգեբանական ախտորոշման, կորեկցիոն-զարգացնող, լուսավորչական աշխատանքի, հոգեբանական կանխարգելման, խորհրդատվության, ինչպես նաև դպրոցում ուսումնական ու կազմակերպչական գործընթացի ուղեկցության մասին:
Հոգեբանական ախտորոշման կազմակերպումն ու իրականացումը կրտսեր, միջին և ավագ դպրոցում /10 ժամ/
• Մասնակիցները կծանոթանան տարբեր տարիքի երեխաների, միջանձնային փոխհարաբերությունների, խմբերի և մանկավարժների մասնագիտական որակների հոգեբանական ախտորոշման առանձնահատկություններին:
• Պատկերացում կկազմեն դպրոցական ուսուցման տարբեր փուլերում և դպրոցի գործունեության տարբեր օղակներում ծագող խնդիրների, դրանց բացահայտման և գնահատման մեթոդների մասին
• Կտիրապետեն ախտորոշման անցկացման փուլերի կազմակերպմանը:
• Կտիրապետեն մեթոդների ընտրության և կիրառման, արդյունքների մշակման հմտություններին:
Մասնակցության արժեքը` 25 000 դրամ:
Մասնակիցների թիվը` 7-10:
II փուլ
Դպրոցի հոգեբանի կորեկցիոն- զարգացնող աշխատանքի բովանդակությունը: /12 ժամ/
• Մասնակիցները կծանոթանան դպրոցի հոգեբանի կորեկցիոն-զարգացնող աշխատանքի տեսակներին` դասախոսություն, սեմինարներ, վարժանքներ, խաղեր, հոգեբանական թրենինգ, դպրոցում բացահայտված տարբեր խնդիրների կորեկցիայի համար անհրաժեշտ մեթոդներին:
• Կտիրապետեն դպրոցում սեմինարների և դասախոսությունների անցկացման տեխնոլոգիային:
• Կտիրապետեն զարգացնող և կորեկցիոն վարժանքների և խաղերի անցկացման հմտություններին:
Հոգեբանական պրոֆիլակտիկան և խորհրդատվությունը դպրոցում /12 ժամ/
• Մասնակիցները կծանոթանան դպրոցում լուսավորչական աշխատանքի, հոգեբանական թեմատիկ զրույցների, հոգեբանական խորհրդատվության առանձնահատկություններին, մանկավարժների, ծնողների և աշակերտների կողմից հոգեբանին դիմելու հնարավոր պատճառներին:
• Կտիրապետեն այցելուի վերաբերյալ սոցիալ-հոգեբանական տեղեկատվության հավաքագրման և ընդհանրացման մեթոդներին:
• Կտիրապետեն առաջնային կոնսուլտացիայի անցկացման համար անհրաժեշտ հիմնական հմտություններին:
Մասնակցության արժեքը` 30 000 դրամ:
Մասնակիցների թիվը` 7-10:
Թրեյնինգի հեղինակ և վարող` հոգեթերապևտ Մարիա Թևոսյան:



