Զույգերի խորհրդատվություն

Copy of 88994936 Զույգերի խորհրդատվությունԶույգերի խորհրդատվությունը, որը հաճախ անվանում են նաև ամուսնական խորհրդատվություն, ընտանեկան խորհրդատվության տարատեսակներից մեկն է, սակայն վերջինիս յուրահատկությունը կայանում է նրանում, որ տվյալ դեպքում հոգեթերապևտիկ ազդեցության, միջամտության հիմնական օբյեկտներն են հանդիսանում խաթարված միջանձնային հարաբերությունները զույգերի միջև և սեռական խնդիրները, մասնավորապես սեռական անբավարարվածությունը:

Զույգերի խորհրդատվությունը, սակայն, կարող է կիրառվել նաև հարաբերությունների նախնական փուլում` զույգերի հոգեբանական համատեղելիությունը պարզելու համար:

Զույգերի խորհրդատվությունը հաճախ սկսվում է նրանից, երբ զույգերից մեկը դիմում է հոգեբանին, հոգեթերապևտին առկա խնդիրը հաղթահարելու նպատակով, և այնուհետև հոգեթերապևտիկ գործընթացին միանում է նաև մյուս զույգը: Սակայն անհրաժեշտության դեպքում, երբ առկա են համատեղ խորհրդատվությանը խոչընդոտող գործոններ, զույգերի խորհրդատվությունը կարող է իրականացվել զույգերից յուրաքանչյուրի հետ առանձին:

Բաժիններ` ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ. Էջի հասցեն

Մեկնաբանություն թողնել

Դուք մուտք եք գործել %2$s անունով: Դուրս գալ? Required fields are marked *

*

Անջատել / միացնել հայերենը (Ctrl+Shift)