Ընտանեկան խորհրդատվությունը հոգեբանական, հոգեթերապևտիկ աշխատանքի մի յուրահատուկ ձև է, ձևաչափ է, որը նպատակ ունի վերականգնել, զարգացնել և կանխարգելել խաթարված միջանձնային հարաբերությունները, ինչպես նաև հաղթահարել ընտանիքի անդամների կամ ընտանիքի անդամներից մեկի մոտ առկա հուզական խանգարումները:
Ընտանեկան խորհրդատվությունն ընթանում է հիմնականում ակտիվ և ուղղորդված, սակայն վերջինս, ինչպես նաև կիրառվող մեթոդների և տեխնիկաների ընտրությունը մեծ մասամբ պայմանավորված է հոգեբանի, հոգեթերապևտի մասնագիտական, տեսական կողմնորոշումով (հոգեվերլուծական, կոգնիտիվ-վարքային, գեշտալտ և այլն):
Ընտանեկան խորհրդատվությանը զուգահեռ հաճախ կիրառվում է նաև լայֆ-քոուչինգ և անց են կացվում միջանձնային հաղորդակցման հմտությունների թրենինգներ:



