Աշխատանքի արդյունավետությունն ապահովող կորպորատիվ թրենինգների փաթեթ

Կորպորատիվ խմբային թրենինգը կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու միջոց է, գործիք: Կորպորատիվ թրենինգը /բիզնես-թրենինգ, ներհիմնարկային ուսուցում/ հասկացություն է, որը ձևավորվել է ձեռնարկությունների, ընկերությունների, կազմակերպությունների պրակտիկ աշխատանքի արդյունքում:
3200 ամերիկյան ընկերություններում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ անձնակազմի թրենինգի վրա ծախսերի 10%-ով մեծացումը աշխատանքի արտադրողականությունը բարձրացնում է 8,5%-ով, այն դեպքում, երբ նույն չափի կապիտալ ներդրումների մեծացումը տալիս է աշխատանքի արտադրողականության միայն 3,8% աճ:

Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար առաջարկվող թրենինգներն են`
1. Խմբային համախմբվածություն և համատեղ գործունեության արդյունավետության բարձրացում:
2. Արդյունավետ շփման հմտությունների զարգացում:
3. Հաճախորդի հետ արդյուավետ հարաբերությունների հաստատում:
4. Հաղորդակցման կարողությունների և միջանձնային ազդեցության թրենինգ:
5. Կոնֆլիկտների կառավարում:
6. Սթրեսմենեջմենթ:
7. Աշխատանքային մոտիվացիայի բարձրացում:

1. Խմբային համախմբվածություն և համատեղ գործունեության արդյունավետության բարձրացում

Թրենինգին կարող են մասնակցել ընդհանուր գործունեությամբ միավորված բոլոր խմբերը, որոնք շահագրգռված են համատեղ գործունեության արդյունավետության բարձրացման, խմբային համախմբվածության ամրապնդման, խմբի հուզական մթնոլորտի բարելավման հարցերով:

2. Արդյունավետ շփման հմտությունների զարգացում

Ձեր կյանքի որակը պայմանավորված է շփման որակով:

Թրենինգի մասնակիցներն ավելի գիտակ են դառնում միջանձնային շփումների ոլորտում, սովորում են արդյունավետ կիրառել շփման տարբեր միջոցները, ծանոթանալու հոգետեխնիկաները, վստահության առաջացման ձևերը, մարդկանց համոզելու և ինքնաներկայացման արվեստը, զարգացնում են նոր հնարավորություններ տեսնելու և արդյունավետ կազմակերպչական գործունեության համար անհրաժեշտ հմտությունները:

3. Հաճախորդի հետ արդյուավետ հարաբերությունների հաստատում

Թրենինգը բարձրացնում է հուզական կոմպետենտությունը, զարգանում է զգայական դիտողականությունը, ձեռք է բերվում հաճախորդի հետ վարվելու վստահ վարքագիծ և հուզական ինքնակառավարման հմտություններ, շփման ժամանակ արագորեն կապի մեջ մտնելու ընդունակություն, տիրապետում են միջանձնային հարաբերություններում համակրանքի և բարյացակամության ձևավորման եղանակներին:

4. Հաղորդակցման կարողությունների և միջանձնային ազդեցության թրենինգ

Մասնակիցները ձեռք են բերում հարաբերվելու հմտություններ և կարողություններ: Յուրացնում են հոգեբանական ազդեցության և մանիպուլիացիային հակազդելու եղանակների ու ձևերի մասին տեսական ու գործնական գիտելիքներ:

5. Կոնֆլիկտների կառավարում

Մասնակիցները ձևավորում են կոնֆլիկտային իրավիճակներում արդյունավետ փոխազդեցության մոդելներ, բարդ իրավիճակներում հաղորդակցման հմտություններ, կոնֆլիկտածին գործոնների բացահայտման, կոնֆլիկտների կանխարգելման և հաղթահարման հմտություններ:

6. Սթրեսմենեջմենթ

Ծրագիրը նախատեսված է լայն լսարանի համար առանց տարիքային և մասնագիտական սահմանափակումների: Մասնակիցները հնարավորություն կստանան բարելավել իրենց ինքնազգացողությունը և ձեռք բերել հուսալի միջոցներ սեփական հոգեվիճակների արդյունավետ կառավարման համար:

7. Աշխատանքային մոտիվացիայի բարձրացում

Բարձրացնել աշխատանքային մոտիվացիան նշանակում է ստեղծել այնպիսի միջավայր և աշխատանքը կազմակերպել այնպես, որ աշխատակիցների մոտ ակտիվանան աշխատանքի արդյունավետության համար անհրաժեշտ դրդապատճառները:
Թրենինգը նախատեսված է միջին և բարձր օղակի ղեկավարների համար, ում անհրաժեշտ է տիրապետել աշխատակիցների մոտիվացիան բարձրացնելու հնարքներին և հմտություններին:

Թրենինգի հեղինակներ և վարողներ` հոգեբան, հոգեթերապիայի և հոգեբանական խորհրդատվության բաժնի ղեկավար Մարիա Թևոսյան և հոգեբանական գիտությունների թեկնածու, ուսւմնական բաժնի ղեկավար Նելլի Հարոյան: