Անձնային աճի հոգեբանական թրենինգ
Թրենինգի նպատակներն են`
• Ինքնավստահության և ինքնուրույնության զարգացում:
• Ինքնահասկացման և ինքնաճանաչման հմտությունների ձեռքբերում:
• Դրական ինքնավերաբերմունքի ձևավորում:
• Միջանձնային հարաբերությունների արդյունավետ կառուցման համար հոգեբանական գիտելիքների ընդլայնում:
Թրենինգի արդյունքում մասնակիցները ձեռք են բերում հոգեբանական գիտելիքներ իրենց տարիքի առանձնահատկությունների մասին: Սովորում են ձևակերպել և ազատ արտահայտել իրենց մտքերը, ճանաչել և խոսել իրենց ույզերի, զգացմունքների մասին
Թրենինգային հանդիպումների ժամանակ մասնակիցները սովորում են արժեվորել սեփական փորձը, բնավորության գծերը ,ստեղծվում է դրական ինքնավերաբերմունք, բարձրանում է ինքնավստահությունը, տիրապետում են ինքնակարգավորման տարբեր մեխանիզմների:
Թրենինգին կարող են մասնակցել 14-16 տարեկան դպրոցականներ:
Թրենինգային հանդիպումները անցկացվում են քննարկումների, հոգեբանական խաղ-վարժանքների օգնությամբ, որոնք կրում են ուսուցողական, կողմնորոշման զարգացման բնույթ:
Կազմակերպվում են ծնողական հանդիպումներ թրենինգի սկզբում, միջին մասում և վերջում` այդպիսով պահպանելով մասնակցի ծնողի և թրենինգը վարող հոգեբանի միջև կապը:
Թրենինգի ընթացքը կազմում է 32 ժամ շաբաթական 2 հանդիպումով:
Թրենինգի ամսական վճարը կազմում է 5000 դրամ:
Թրենինգային ծրագրի հեղինակ և վարող` հոգեբան Անահիտ Մինասյան:



