Թրենինգի նպատակն է ինքնավստահ վարքի կարողությունների և հմտությունների ձևավորումը միջանձնային հարաբերություններում:
Թրենինգի արդյունքում մասնակիցները ձեռք են բերում`
• ինքնավերլուծության և ինքնաճանաչման հմտություններ, անձնային առանձնահատկությունների և սեփական կարողությունների բացահայտում և ինքնագնահատականի կարգավորում
• արդյունավետ հաղորդակցման, ապրումակցման, սեփական ցանկությունների և զգացմունքների ազատ արտահայտման, դիմացինի զգացմունքները հասկանալու և համարժեք հակազդելու հմտություններ
• միջանձնային հարաբերություններում առկա խնդիրների բացահայտում, ինքնավստահ, անվստահ և ագրեսիվ վարքի առանձնահատկությունների վերաբերյալ պատկերացումներ և ինքնավստահ վարքի հմտություններ:
Թրենինգին կարող են մասնակցե լբոլոր ցանկացողները, մասնակիցների թիվը` 7-10 անձ:
Թրենինգի տևողությունը` 16 ժամ:
Թրենինգի արժեքը` 15 000 դրամ:
Թրենինգի հեղինակ և վարող` հոգեթերապևտ Մարիա Թևոսյան:



