Մեր իրականությունը բարձր պահանջներ է ներկայացնում ժամանակակից մարդու ադապտացիոն հնարավորություններին և իջեցնում է սթրեսային իրավիճակներին դիմակայելու նրա ունակությունը: Տեղեկատվությամբ հագեցած միջավայրի պայմաններում մարդու կայուն հոգեվիճակի պահպանման և բարելավման խնդիրը խիստ արդիական է: Այդ կապակցությամբ ամբողջ աշխարհում տարվում է մարդու հոգեվիճակի կառավարման էֆեկտիվ միջոցների որոնում:
Մեր կողմից առաջարկվող ծրագրավորվող հոգեֆիզիոլոգիական ինքնակարգավորումը ժամանակակից էֆեկտիվ մեթոդներից մեկն է:
«Բանալի» հոգեֆիզիոկարգավորման մեթոդի հիմքում ընկած է ինքնակարգավորման ունիկալ տեխնոլոգիա, որն օգնում է ամենատարբեր խնդիրներ լուծելու համար գտնել օրգանիզմի ներքին ռեսուրսների կառավարման անհատական ճանապարհը:
Տվյալ մեթոդի առավելությունները`
• Ուսուցման արագություն
• Էֆեկտիվություն ամենատարբեր պայմաններում
• Ունակության պահպանման երկարատևություն
• Իրականացնողի կողմից վարժության տևողության կամային ծրագրավորում
• Ընտրված ծրագրերի կրկնությունների անսահմանափակ քանակ:
Մեթոդը փորձարկվել է տարբեր բնագավառներում զբաղված մեծ կոնտինգենտի վրա:
Տվյալ մեթոդը ցույց է տվել իր էֆեկտիվությունը նեվրոզների կլինիկայում ու այլ սահմանային վիճակներում վերականգնման և ադապտացիայի փուլում:
Ինչպես է աշխատում մեթոդը.
Ընտրված ազդանշանային ազդեցությունների միջոցով ստեղճվում է հատուկ հոգեհուզական վիճակ, որում բոլոր պայմանական ռեֆլեքսները վերարտադրվում և ամրապնդվում են ծայրահեղ ճշտությամբ: Հետագայում այդ հատկությունը կամ ունակությունը ձեռք է բերում սովորողը և իրեն հարմար ցանկացած պահին կարող է վերարտադրել իր մեջ այդ հոգեհուզական վիճակը և ծրագրավորել իր ապագա գործունեությունը կամ օրգանիզմի վիճակը:
«Բանալի» ծրագրավորվող հոգեֆիզիոլոգիական մեթոդը թույլ է տալիս
• որոշել ցանկացած պահին բարդ իրավիճակներում էֆեկտիվ գործելու պատրաստականությունը
• բարձրացնել աշխատունակությունը էքստրեմալ պայմաններում
• օգտագործել լրացուցիչ հոգեկան պաշարները բարդ մտավոր խնդիրներ լուծելիս
• անհարմար պայմաններում արագ վերականգնել ուժերը
• քունն առնել ավելի լավ և արագ
• ակտիվացնել ստեղծագործական ունակությունները
• կարգավորել հոգեհուզական վիճակը
• յուրացնել ուսուցանվող ծրագրերը
• ազատվել սթրեսից և ճնշվածությունից ավտոմատ կերպով
• մոբիլիզացնել և վերականգնել ուժերը բարդ իրավիճակներում
Ուսուցման ձևը և վճարը`
Ուսուցումը կարող է լինել խմբակային` խմբում 6-10 մարդ
Մեկ պարապմունքի տևողությունը` 2 ժամ:
Պարապմունքների քանակը` 6-10 հանդիպում:
Մեկ պարապմունքի համար վճարը` 2000 դրամ:
Անհատական հատուկ ուսուցում
Տևողությունը` 1 ամիս:
Պարապմունքների քանակը` 14 հանդիպում 2 ժամ տևողությամբ
Մեկ պարապմունքի համար վճարը` 3000 դրամ:
«Բանալի» կառավարվող հոգեֆիզիոլոգիական ինքնակարգավորման մեթոդը կիրառվում է նաև սթրեսի և սթրեսային խանգարումների դեմ պայքարի նպատակներով:
Պարապմունքներն անցկացվում են անհատապես
Հանդիպումների տևողությունը` 24 օր:
Քանակը` 12 պարապմունք 2 ժամ տևողությամբ
Մեկ պարապմունքի համար վճարը` 5000 դրամ:
Ուսուցումը և բուժումը անկացնում է տվյալ մեթոդի մշակողներից մեկը` Սերգեյ Արկադիի Ղասաբյանը` 30 տարվա աշխատանքային ստաժով հոգեբույժ, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու, 40-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ:
«Բանալի» հոգեֆիզիոլոգիական կարգավորման մեթոդը ձեռքբերում է ազատ ժամանակ չունեցող մարդկանց համար:



