Կոնֆլիկտների հաղթահարում և լուծում

Թրենինգի նպատակն է կոնֆլիկտային իրավիճակների արդյունավետ հաղթահարման և լուծման հմտությունների ձևավորում, մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացում և ինքնազարգացում:

Թրենինգի արդյունքում մասնակիցները ձեռք են բերում

• Կոնֆլիկտի և կոնֆլիկտային փոխազդեցության վերաբերյալ պատկերացումների արդյունավետ մոդելներ, ավելի պոզիտիվ դիրքորոշում:
• Գիտելիքներ կոնֆլիկտի, պրոբլեմային իրավիճակների և դրանց հաղթահարման հնարավորությունների վերաբերյալ:
• Ինքնադիտման և ինքնաճանաչման հմտություններ:
• Կոնֆլիկտի ժամանակ հուզական վիճակներն ընկալելու և հասկանալու հմտություններ:
• Կոնֆլիկտային իրավիճակների վերլուծության, դրանց հնարավոր պատճառների բացահայտման հմտություններ:
• Կոնֆլիկտային իրավիճակում վարքի ինքնակարգավորման և ինքնակատարելագործման հմտություններ:
• Կոնֆլիկտային իրավիճակներում արդյունավետ հակազդման և համագործակցության հմտություններ:

Թրենինգին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, մասնակիցների թիվը` 7-10 անձ:
Թրենինգի տևողությունը` 20ժամ:
Թրենինգի արժեքը` 20 000 դրամ:

Թրենինգի հեղինակ և վարող` հոգեթերապևտ Մարիա Թևոսյան: