Թրենինգի նպատակն է միջանձնային հաղորդակցման արդյունավետությունը բարձրացնող հմտությունների ձևավորումը:
Թրենինգը անցնելուց հետո մասնակիցները
• բարձրացնում են իրենց հոգեբանական իրազեկվածությունը միջանձնային շփումների ոլորտում
• ձեռք են բերում հաղորդակցման հմտություններ և կարողություններ
• յուրացնում են արդյունավետ հաղորդակցման միջոցները
• ստանում են տեսական և գործնական գիտելիքներ հոգեբանական ազդեցության և մանիպուլիացիաներին դիմագրավելու եղանակների ու ձևերի մասին:
Թրենինգի անցկացման համար կիրառվում են կոմպլեքս հոգեմարմնամարզության վարժություններ, դերային խաղեր, թեստավորում, հարցումներ, խմբային բանավեճեր և քննարկումներ:
Հանդիպումների քանակը` 10 շաբաթ, շաբաթական 2 անգամ /10հանդիպում, 20 ժամ/:
Թրենինգին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է բարձրացնել իր շփումների որակը:
Թրենինգի հեղինակ և վարող` հոգեբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարոյան:



