Մանկական և դեռահասային ագրեսիվության ախտորոշում, կանխարգելում և շտկում

Թրենինգի կառուցվածքը`

I բլոկ`տեղեկատվական
1. Ագրեսիա և ագրեսիվություն:
2. Դեռահասային տարիք:
3. Դեռահասային և մանկական ագրեսիայի շտկման և պրոֆիլակտիկայի տարբեր մոտեցումներ:

II բլոկ` կիրառական
1. Ագրեսիվության և նրան պայմանավորող գործոննների ախտորոշում;
2. Ագրեսիվության շտկում և պրոֆիլակտիկա:
3. Հուզական լարվածության նվազեցում:

Թրենինգի մասնակիցներ` մանկավարժներ, ծնողներ, դպրոցի հոգեբաններ

Թրենինգի նպատակն է`
• մասնակիցների կողմից իրենց ոչ կոնստրուկտիվ վարքի, ագրեսիվ հակազդումների գիտակցման ձևավորումը,
• ինքնակարգավորման հմտությունների զարգացումը,
• ռեֆլեքսիայի զարգացումը,
• ագրեսիվ միջավայրում կոնստրուկտիվ հմտությունների և ունակությունների ձևավորումն ու ամրապնդումը,
• մասնագիտական դեֆորմացիայի պրոֆիլակտիկան, մանկավարժների կոմպետենտության բարձրացումը,
• խմբային աշխատանքի հմտությունների զարգացումն ու արդեն ձեռք բերված տեսական տեղեկությունների, միջոցառումների և վարժությունների օգտագործումը դեռահասների և մանուկների հետ աշխատանքի համար, ինչպես նաև ծնողներին համապատասխան հմտությունների, կարողությունների և դիրքորոշումների ուսուցումը:

Կիրառվող տեխնիկաներ` համալիր շտկող միջոցառումներ խաղերի և վարքային մեթոդների, ինչպես նաև ռելաքսացիոն և շնչառական տեխնիկաների օգնությամբ, թեսթավորում, հարցարաններ, պրոյեկտիվ մեթոդիկաներ, խմբայինբանավեճևքննարկում:

Թրենինգի տևողությունը` 5 շաբաթ, շաբաթական 2 անգամ 2 ժամ (10 հանդիպում` 20 ժամ):

Վարձավճար ամբողջ թրենինգի համար` 24000 դրամ:

Թրենինգի հեղինակ և վարող` հոգեբան, կենսաբանական գիտություների թեկնածու Լուսինե Ստեփանյան: