Ինտերնետային խորհրդատվություն

1d646370fc15 Ինտերնետային խորհրդատվություն

Այժմ արդեն անհնար է պատկերացնել մարդկային կենցաղն ու աշխատանքային գործունեության զանազան ոլորտներն առանց ինտերնետի: Այդ իսկ պատճառով «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հնարավորություն է տալիս ցանկացողներին` անհատներին և կազմակերպություններին ստանալ հոգեբանական խորհրդատվություն  ինտերնետի միջոցով:trans Ինտերնետային խորհրդատվություն

Ինտերնետային խորհրդատվությունն ունի միայն իրեն հատուկ որոշ առանձնահատկություններ և առավելություններ:  Դրանք են`

  • Այցելուի անանունության, գաղտնիության ապահովման գերագույն մակարդակ:
  • Այցելուի մոտ անվստահություն և ամոթխածություն առաջացնող գործոնների իսպառ բացակայություն:
  • Տարածությունների և հեռավորության հաղթահարում: Այցելուին պետք չէ լքել իր գտնվելու վայրը /տունը կամ աշխատանքի վայրը/ և այցելել հոգեբանի աշխատասենյակ: Ինչպես նաև այցելուին անհրաժեշտ չի լինի դադարեցնել խորհրդատվական գործընթացը կամ փոխել մասնագետին տեղափոխությունների ժամանակ /բնակության վայրը փոխելիս, աշխատանքային գործուղումների և այլնի դեպքում/:
  • Հանդիպումների գրաֆիկի ճկունություն: Քանի որ այն իրականացվում է ինտերնետով` կարելի է իրականացնել այն շաբաթվա ցանկացած օր, օրվա ցանկացած ժամի և ցանկացած հաճախությամբ և այլն:

 

 

Բաժիններ` ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ. Էջի հասցեն

5 Responses to Ինտերնետային խորհրդատվություն

  1. Lilit says:

    Ինձ հետաքրքիր է ինչքան ժամանակում եք պատասխանում? եվ իրոք մասնագետ է ինձ պատասխանելու??

  2. Lilit says:

    և ասեք խնդրեմ ինչպես են վճարումները կատարվում?

  3. Jenya says:

    Բարև ձեզ: Ողջունելի է որ գոյություն ունի էսպիսի հրաշալի կայք:

  4. "AYG" Center for Psychological Services says:

    Կայքը սպասարկող ադմինիստրատորի հետ կապված որոշ անձնական խնդիրներ էին առաջացել, այդ իսկ պատճառով Ձեր հարցերին ուշացումով ենք պատասխանում: Այսուհետ բոլոր հարցերին կպատասխանենք ժամանակին:
    Հայցում ենք Ձեր ներողամտությունը:
    Հարգանքներով` «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն:

  5. "AYG" Center for Psychological Services says:

    Ինտերնետային խորհրդատվությունը իրականացվում է skype-ի միջոցով: Հանդիպումները նշանակելու համար կարող եք նախօրոք զանգահարել 010.58.18.14 հեռախոսահամարով: Առաջին խորհրդատվության արժեքն է 15.000 դրամ, հետագա խորհրհդատվությունների արժեքն է 10.000 դրամ: Վճարումները կարող եք կատարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցումով:

Մեկնաբանություն թողնել

Դուք մուտք եք գործել %2$s անունով: Դուրս գալ? Required fields are marked *

*

Անջատել / միացնել հայերենը (Ctrl+Shift)