Լոգոպեդական խորհրդատվությունը նախատեսված է բանավոր, գրավոր խոսքի խանգարումներ ունեցող երեխաների և մեծահասակների, ինչպես նաև նրանց ծնողների և հարազատների համար:
Լոգոպեդական խորհրդատվության հիմնական նպատակներն են.
- ախտորոշել խոսքի խանգարումը
- տեղեկություններ հաղորդել տվյալ խոսքային խանգարման վերաբերյալ (ախտանշանները, հետևանքները և այլն)
- հստակեցնել խոսքի խանգարման հաղթահարման ուղիները (լոգոպեդական, հոգեբանական, բժշկական և այլ միջամտություններ):
Լոգոպեդական խորհրդատվությունը կարող է սկիզբ հանդիսանալ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում կազմակերպվող անհատական լոգոպեդական պարապմունքներին հաճախելու համար:



