Արշակ Գասպարյան

gasparyan 150x150 Արշակ Գասպարյան  Հոգեբան, Ծրագրերի բաժնի համակարգող

Ավարտել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը: Ստացել է նաև իրավաբանի որակավորում: Մասնակցել և զեկուցումներով հանդես է եկել մի շարք միջազգային ծրագրերում: 2001-2003թթ. աշխատել է «Էգո» երիտասարդ հոգեբանների հասարակական կազմակերպությունում որպես հոգեբան-խորհրդատու: 2002-2007թթ. ղեկավարել է ՀՀ-ում կալանավորված անձանց և դատապարտյալների հետ իրականացվող հոգեբանական աշխատանքները:
2003-2007թթ. զբաղվել է դասախոսական գործունեությամբ Երևանի պետական համալսարանում, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում, Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, ՀՀ Ոստիկանության ակադեմիայում:
Ներկա պահին աշխատում է ատենախոսության վրա «Դատապարտյալների հոգեբանական պատրաստականությունը ռեադապտացիային» թեմայով: Մասնակցել է մի շարք միջազգային դասընթացների և թրենինգների:
8 գիտական հոդվածների և առաջին իրավաբանական հոգեբանության ուսումնական ձեռնարկի համահեղինակ է:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում, զբաղվում է իրավաբանական հոգեբանությամբ, մարդկային ռեսուրսների կառավարման հոգեբանությամբ,վարում է դասընթացներ:

Հեռ.` (+374 91) 36 88 67
Էլ.փոստ` A.Gasparyan@psychology.am