Լոգոպեդ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ավարտել է Սանկտ-Պետերբուրգի Ա.Ի.Գերցենի անվան Պետական մանկավարժական համալսարանը և ստացել լոգոպեդի որակավորում:
Ունի պրակտիկ աշխատանքի բազմամյա փորձ որպես նախադպրոցական, դպրոցական և կլինիկական լոգոպեդ: Աշխատում է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների հետ: Նեղ մասնագիտացումը` լոգոպեդ-աֆազիոլոգ: Տիրապետում է Լ.Զ.Հարությունյանի /Անդրոնովայի/ կակազության հաղթահարման մեթոդիկային: Ներկայումս Անանիա Շիրակացու անվան Ճեմարանի լոգոպեդական ծառայության խորհրդատուն է: 1998-2001թթ. դասավանդել է Երևանի պետական մանկավարժական համալսարանում: 2001թ.-ից առ այսօր դասավանդում է «Հրաչյա Աճառյան» համալսարանում, այլ բուհերում: Դասավանդում է «Լոգոպեդիա», «Խոսքի զարգացում և դիզօնթոգենեզ», «Լոգոպեդական ռիթմիկա», «Լոգոպեդիայի նյարդահոգեբանական հիմունքներ», «Խաղը լոգոպեդական աշխատանքում», «Հատուկ մանկավարժություն», «Հատուկ հոգեբանություն», «Հատուկ նախադպրոցական մանկավարժություն»: Վարում է սեմինարներ և թրենինգներ: 30 գիտական աշխատությունների, 1 լոգոպեդական խաղի հեղինակ է: Գիտական գործունեությունը հիմնականում նվիրված է գլխուղեղի ախտահարումներով անձանց խոսքի խանգարման և վերականգնման խնդիրներին:
Մասնակցել է միջազգային կոնֆերանսների և ծրագրերի: 2003-2008թթ. եղել է «World Vision Armenia» Միջազգային բարեգործական կազմակերպության հոգեբանաբժշկամանկավարժական հանձնաժողովի ղեկավար: 2009թ. մասնակցել է ԱՄՆ-ում կազմակերպված “Special education for Armenia” ծրագրին:
«ԱՅԳ»հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում է լոգոպեդական խորհրդատվություն և թերապիա, վարում է դասընթացներ և թրենինգներ:
Հեռ.` (+374 91) 43 51 85
Էլ.փոստ` Zh.Paylozyan@psychology.am



