Լիլիթ Բաղդասարյան

kk1 150x150 Լիլիթ ԲաղդասարյանՀոգեբանական գիտությունների թեկնածու

1995 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժինը, 2009թ.-ին պաշտպանել է գիտական թեկնածուական թեզ «Անձնային հատկությունների դինամիկան սոցիալական ռեադապտացիայի գործընթացում» խորագրով: 1997-2001թթ. դասավանդել է «Գրիգոր Զոհրապ» համալսարանում: 2001թ.-ից մինչ այժմ աշխատում է Հոգեկան Առողջության հիմնադրամում որպես համայնքային ծառայության ղեկավար, հոգեբան /2001-2011թթ./, որտեղ կազմակերպում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սոցիալական վերականգնմանն ուղղված հոգեբանական թրենինգներ և անհատական խորհրդատվություն:
Ներկայում նաև դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում և “Ուրարտու” սոցիոլոգիայի և գործնական հոգեբանության համալսարանում: Ունի 13 տարվա աշխատանքային փորձ գործնական հոգեբանության բնագավառում, վարում է խմբային թրենինգներ և անհատական խորհրդատվություն ինչպես մեծահասակների, այնպես էլ դեռահասների հետ: Հեղինակ է միշարք հոդվածների անձի հոգեսոցիալական ադապտացիայի վերաբերյալ:
2010 թ.-ից աշխատում է «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնոմ, որտեղ անհատական խորհրդատվության հետ մեկտեղ վարում է թրենինգներ, տարբեր դասընթացներ հոգեբանության բնագավառում /ընդհանուր հոգեբանություն, տարիքային և զարգացան հոգեբանություն և այլն/:

Հեռ.` (+374 94) 33 39 41
Էլ.փոստ` L.Bagdasaryan@psychology.am