Լուսինե Ստեփանյան

Lusine5 150x150 Լուսինե ՍտեփանյանՀոգեֆիզիոլոգ, հոգեբան, կենսաբանական գիտությունների թեկնածու

1993-1998 թթ. սովորել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով: 2009թ» պաշտպանել է թեկնածուական թեզը «Դեռահասային ագրեսիվության հոգեֆիզիոլոգիական հետազոտություն» թեմայով և ստացել կենսաբանական գիտությունների թեկնածուի կոչում: 2004-2010թթ. աշխատել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի հոգեֆիզիոլոգիայի լաբորատորիայում որպես գիտ. աշխատող: 2010թ.-ից առ այսօր աշխատում է ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնում որպես դասախոս, կիրառական հոգեբանության լաբորատորիայում որպես գիտ. աշխատող: 2007թ.-ից առ այսօր զբաղվում է դասախոսական գործունեությամբ տարբեր բուհերում` ԵՊՀ-ում դասավանդում է «Ագրեսիվ վարքի հոգեբանություն», «Ակմեաբանություն», «Հուզակամային ոլորտի պրակտիկում», ՖԿՀՊԻ-ում` «Մարդու ֆիզիոլոգիա», ՀԲՀ-ում` «Հոգեֆիզիոլոգիա», «Անձի հոգեբանություն», «Հոգեդիագնոստիկա», «Զարգացման հոգեբանություն», «Հոգեգենետիկա»: Հեղինակ է յոթ տասնյակից ավելի գիտական հոդվածների, մասնակցել է բանավոր և ստենդային զեկուցումներով բազմաթիվ միջազգային և տեղական գիտաժողովներին:
Վերը նշված տարիների ընթացքում մշակել է ուսումնական ծրագրեր: Պարբերաբար իրականացնում է խորհրդատվություն դպրոցների ուսուցիչների և պրակտիկանտների համար:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում վարում է դասընթացներ, թրենինգներ:

Հեռ. (+374 91) 94 66 54
Էլ. Փոստ.` l.stepanyan@psychology.am