Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի կենսաբանաքիմիական ֆակուլտետը: Դրանից հետո սովորել և ավարտել է նույն բուհի հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետը: 1989թ.-ից զբաղվում է դասախոսական գործունեությամբ հանրապետության տարբեր բուհերում, ինչպես նաև` Շոտլանդիայի Ստիրլինգի համալսարանում: Դասավանդում է «Ընդհանուր հոգեբանություն», «Տարիքային հոգեբանություն», «Մանկավարժական հոգեբանություն», «Սուիցիդալ հակումների հոգեբանություն», «Ժամանակակից հոգեբանության հիմնախնդիրները», «Սթրես և ֆրուստրացիա», «Բժշկական հոգեբանություն», «Փորձարարական հոգեբանություն», «Իրավաբանական հոգեբանություն» առարկաները:
Նեղ մասնագիտացումն է սուիցիդալ հոգեբանությունը, որը նրա գիտական ատենախոսության թեման է: Վերապատրաստվել է մի շարք միջազգային ծրագրերում: SQA-փորձագետ է: Մասնակցել և զեկուցումներով հանդես է եկել բազմաթիվ գիտական նստաշրջաններում և միջազգային գիտաժողովներում:
Կազմակերպել է «Անձի հոգևոր խորհուրդը և հոգեբանական էությունը» ամենամյա գիտագործնական գիտաժողովը, վարել է բազմաթիվ հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ:
Ավելի քան 60 գիտական աշխատանքների հեղինակ Է:
Հեռ.` (+374 91) 56 13 06
Էլ.փոստ` K.Vardanyan@psychology.am



