Մարիամ Ավետիսյան

mariam avetisyan1 150x150 Մարիամ ԱվետիսյանՀոգեբան, հոգեթերապևտ

1980թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության եվ հոգեբանության ֆակուլտետը, իսկ 1994թ.-ին` Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի պրակտիկ հոգեբանների պատրաստման կենտրոնը: Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային հոգեբանական դասընթացների, որոնցից մի քանիսում հանդես է եկել կազմակերպողի և/կամ դասավանդողի դերում: 2005թ.-ից մինչ այսօր հանդիսանում է հոգեվերլուծողների ասոցիացիայի հիմնադիր անդամ: 2007թ.-ից ի վեր աշխատում է ֆրանս-հայկական բարեգործական հոգեբանական կենտրոնի Երևանյան Կանաչ հարկ/Ծիածանային պարտեզ գրասենյակում որպես հոգեբան: 2008թ.-ից մինչ այսօր աշխատում է հակատուբերկուլոզային դիսպանսեր հիվանդանոցում որպես հոգեբան: 2007-2008թթ. աշխատել է հայ-ֆրանսիական միջնակարգ մասնավոր դպրոցում, իսկ 2005-2006թթ.` «Օրրան» բարեգործական հիմնադրամում որպես հոգեբան: 2004-2005թթ.-ին հոգեբանական ծառայություններ է մատուցել «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում, իսկ 2000-2003թթ.-ին աշխատել է որպես հոգեբան Ալմատրոն դպրոց-նախակրթարանում: 1997-2000թթ. աշխատել է որպես հոգեբան ԷնԵլՊի հոգեբանական կենտրոն ՀԿԱ-ում, իսկ 1984-1997 թթ.` որպես հոգեբան/մանկավարժ Երևանի N 92 և N 99 մանկապարտեզներում:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում է հոգեբանական խորհրդատվություն, վարում է դասընթացներ, թրենինգներ:

Հեռ.` (+374 91) 38 49 77
Էլ.փոստ` M.Avetisyan@psychology.am