Հոգեբան, հոգեթերապիայի և հոգեբանական խորհրդատվության բաժնի ղեկավար
Հոգեբանի որակավորումը ստացել է Երևանի պետական մանկավարժական համալսարանում: 1999թ.-ից առ այսօր զբաղվում է դասախոսական գործունեությամբ տարբեր բուհերում` կիրառական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում (2002-2004թթ.), Երևանի պետական մանկավարժական համալսարանում: Հայաստանի հոգեվերլուծողների ասոցիացիայի անդամ է: Հեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների:
2002թ. առ այսօր հանդիսանում է «Կանաչ տուն` ծիածանային պարտեզ» երեխաների վաղ սոցիալականացման կենտրոնի աշխատակից:
Վերը նշված տարիների ընթացքում մշակել է ուսումնական ծրագրեր և դասավանդել ընտանեկան, տարիքային, անձի հոգեբանության, հոգեբանական պրակտիկում, հոգեվերլուծության հիմունքներ և կոնֆլիկտաբանություն: Պարբերաբար իրականացնում է խորհրդատվություն դպրոցների ուսուցիչների և դպրոցներում պրակտիկա անցնող ուսանողների համար:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում է հոգեբանական խորհրդատվություն և վարում է դասընթացներ, թրենինգներ:
Հեռ.` (+374 91) 23 48 60
Էլ.փոստ` M.Tevosyan@psychology.am



