Հոգեբանի գիտական որակավորում ստացել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում: Մինչև 1997թ. զբաղվել է մանկավարժական հոգեբանական գործունեությամբ: 1997թ.-ից զբաղվել է դասախոսական գործունեությամբ Սևանի «Մ.Սեբաստացի» համալսարանում, Սևանի հոգևոր դպրոցներում և Գավառի պետական համալսարանում:
1999թ.-ից աշխատել է Սևանի հոգեբուժական հիվանդանոցում որպես կլինիկական հոգեբան, 2002թ.-ից` դրա մասնաճյուղը հանդիսացող «Հոգեկան առողջության կենտրոնում»:
Գիտագործնական հետաքրքրությունները վերաբերում են անձի հոգեբանությանը, անձի հոգեկանի սահմանային վիճակներին: Շուրջ մեկ տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում է հոգեբանական խորհրդատվություն և թերապիա:
Հեռ.` (+374 93) 83 33 17
Էլ.փոստ` M.Avetisyan@psychology.am




