Մարինե Նազարյան

nazaryan 150x150 Մարինե Նազարյան   Հոգեբան, հոգեթերապևտ

Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանակավարժական ինստիտուտի մանկավարժություն և հոգեբանության ֆակուլտետը: Սովորել է Մոսկվայի հոգեդրամայի և դերային թրենինգի ինստիտուտում:
Զբաղվում է դասախոսական գործունեությամբ (Վանաձորի պետական մանակավարժական ինստիտուտ, «Սպիտակ» համալսարան): Ղեկավարել է համալսարանի «Առողջ հոգի» հոգեբանական կենտրոնը: Հետազոտություններ է անցկացրել աղետի գոտում վշտի ապրման վերաբերյալ:
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Սպիտակ քաղաքի մասնաճյուղի գլխավոր մասնագետն է, իրականացնում է հոգեբանների վերապատրաստման ծրագրեր և վարում հոգեդրամայի տեսագործնական դասընթացներ ու թրենինգներ:

Հեռ.` (+374 94) 34 57 89
Էլ.փոստ` M.Nazaryan@psychology.am