Հոգեբանի որակավորվորումը ստացել է Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի հոգեբան-պրակտիկների վերապատրաստումն անցնելուց հետո 1986թ.-ից: Աշխատել է որպես հոգեբան հանրապետության առաջին գլխավոր «Արալեզ» հոգեբանական կենտրոնում. կազմակերպության լուծարումից հետո 1998թ.-ից սկսած դասավանդում է Հ.Թումանյանի անվան ՎՊՄԻ-ում պրակտիկ հոգեբանության դասընթացներ: Հանդիսանում է հեղինակ և վարում է սոցիոլոգիայի, տարիքային, մանկավարժական և սոցիալական հոգեբանության, հոգեբանական պրակտիկումի, հոգեբանական խորհրդատվության և հոգեշտկման կուրսեր՝ դպրոցի հոգեբանի գործունեությանը հենված: Հաճախակի անց է կացնում խորհրդատվություններ դպրոցի ուսուցիչների և դպրոցում պրակտիկա անցկացող ուսանողների համար:
Հեղինակ է 13 գիտական հոդվածների: Գիտական հետաքրքրությունների ոլորտում ընդգրկված է նաև գենդերային հոգեբանությունը: Հանդիսանում է գենդերային հոգեբանության ստանդարտների, ինչպես նաև «Գենդերային հոգեբանության» կուրսի հեղինակ: Ընդգրկված է «Առավոտ» ԲՀԿ-ի գործունեության մեջ, որը զբաղվում է մայրերի և երեխաների պաշտպանությամբ:
Մասնակցել է բազմաթիվ գիտական սեմինարների և կոնֆերանսների, համագործակցում է ֆրանսիացի հոգեբանների հետ «Ցավ առանց սահմանների» կազմակերպությունից:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի Վանաձորի գրասենյակում իրականացնում է հոգեբանական խորհրդատվություն և վարում է դասընթացներ, թրենինգներ:
Հեռ.` (+374 93) 55 88 55
Էլ.փոստ` N.Hovhannisyan@psychology.am




