Գլխավոր մասնագետ
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը: 1974թ.-ից զբաղվում է գիտական և գործնական հոգեբանությամբ: 1988-1989թթ. ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի երկրաշարժից տուժածների հետ տարվող հոգեվերականգնողական աշխատանքներում: 2004-2008թթ. ղեկավարել է ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող «Կոգնիտիվ իմացական առանձնահատկությունները մանկավարժական բուհի ուսանողների` ապագա ուսուցչի գործունեության մեջ» հետազոտական ծրագիրը:
Առ այսօր դասախոսում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում և Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանում: Աշխատում է Երևանի «Կանաչ տուն` ծիածանային պարտեզ» վաղ տարիքի երեխաների սոցիալականացման կենտրոնում որպես հոգեբան:
Հանդիսանում է “ԱՅԳ” հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից կազմակերպվող «Ինտեգրատիվ հոգեթերապիան այսօր» ամենամյա միջազգային գիտամեթոդական գիտաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահը:
Ավելի քանի 35 գիտական հոդվածների հեղինակ է:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետն է, իրականացնում է սուպերվիզիա, հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա, վարում է դասընթացներ, թրենինգներ:
Հեռ.` (+374 93) 75 32 60
Էլ.փոստ` R.Poghosyan@psychology.am



