Կլինիկական հոգեբանի որակավորում է ստացել Միացյալ Նահանգների Սանտա-Բարբարայի Բարձրագույն համալսարանում 2006թ.-ի հուլիսին:
Թերապևտիկ աշխատանք է իրականացրել տարբեր տարիքի երեխաների, չափահասների և ընտանեկան զույգերի հետ:
Ավարտելով ուսումը ընդհանուր հոգեբանության ոլորտում` մասնագիտացել է պրենատալ հոգեբանության ուսուցման և թրենինգների անցկացման ուղղությամբ: /Սա հոգեբանության ոլորտ է, որն ուսումնասիրում է պտղի ներարգանդային զարգացման, ծննդաբերության ու վաղ մանկության շրջանի առանձնահատկությունները և նպաստում է հղիության ընթացքի անհատական հոգեբանական ընկալման ձևավորմանը:/
Իրականացնում է խորհրդատվություն ընտանեկան զույգերի հետ, ովքեր պլանավորում են երեխա ունենալ, երեխայի սպասող այն զույգերի հետ, ովքեր ունեն հղիության կամ ծննդաբերության հետ կապված խնդիրներ, ինչպես նաև` հղիության ընթացքում ամենատարբեր բարդություններ և հետծննդաբերական դեպրեսիա ուեցող կանանց հետ:
Իրականացնում է «ինտուիտիվ ծնողավարություն» կոչվող թրենինգային հատուկ ծրագիր, որն ուղղված է ծնողական ունակությունների և հմտությունների ձևավորմանը:
Հաշվի առնելով այցելուի անհատականան առանձնահատկություններն ու պահանջները` գործնական աշխատանքում հիմնականում կիրառում է հետևյալ մեթոդները` խոսքային թերապիա, արտ-թերապիա, խաղային թերապիա /մասնավորապես երեխաների հետ/, ղեկավարվող վիզուալ հիպնոտիկ թերապիա և այլն:
Մասնագիտացած է երեխաների և զույգերի հետ հոգեբանական աշխատանքում:
Աշխատում է հայերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներով:
Հեռ.` (+374 77) 75 81 92
Էլ.փոստ` V.Sargissian@psychology.am




