|
Ինչ է քոուչինգը
"Քոուչինգ"
եզրույթը բիզնես-մենեջմենթ է ներմուծվել
1990-ականներին
անգլիական բիզնեսմեն և խորհրդատու սըր Ջոն Ուիթմորի
(John
Whitmore) կողմից,
սակայն որպես այդպիսին այն զարգացում է սկսել ապրել դեռ
1970-ականներից:
Բառացիորեն "քոուչինգ" նշանակում է` "խրատել, նախապատրաստել, մարզել":
Սակայն իրականում "քոուչինգը" ավելին է քան վերոնշյալները: Դա
ուսմունք է ստեղծված հոգեբանության, մենեջմենթի, փիլիսոփայության,
տրամաբանության և կենսական փորձի կիզակետում: Դա գործընթաց է`
ուղղված նպատակների իրագործմանը կյանքի տարաբնույթ ոլորտներում:
Քոուչների (քոուչինգ իրականացնող
մասնագետ) ծառայությունների պահանջարկն անընդհատ աճում է զարգացած
երկրներում (ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն): Դա կապված
է քոուչինգի, որպես մասնագիտական ծառայությունների տարատեսակի, բարձր
արդյունավետության և համապարփակության հետ: Այսօր քոուչինգը մեծ
հաջողությամբ կիրառվում է կյանքի և բիզնեսի բոլոր ոլորտներում:
Որտեղ կարելի է կիրառել քոուչինգ
Բիզնեսում քոուչինգը (բիզնես-քոուչինգ)
հաջողությամբ կիրառվում է.
-
կազմակերպության զարգացման համար,
-
կազմակերպության ռազմավարության
ընտրության, մշակման համար,
-
զարգացման պլանի մշակման համար,
-
թիմի ստեղծման համար,
-
աշխատակազմի գնահատման և ընտրության
համար,
-
աշխատակազմի պատրաստման և ուսուցման
համար,
-
աշխատակազմի մոտիվացման համար,
-
աշխատանքային կոնֆլիկտների
կանխարգելման և հաղթահարման համար,
-
վաճառքի ծավալի մեծացման համար,
-
և այլն:
Բիզնես-քուչինգի կարևորագույն մասն
է կազմում տոփ-մենեջերների քոուչինգը, քանի որ հենց նրանք են
հիմնականում պատասխանատու կարևոր որոշումների համար: Հենց նրան
որոշումներից են կախված կազմակերպության և աշխատակիցների հետագա
առաջընթացն ու զարգացումը: Քոուչինգի ընթացքում հնարավորություն է
տրվում.
- դիտարկել խնդրի առարկան բոլոր
կողմերից և գնահատել այն ամբողջությամբ,
- մշակել խնդրի լուծման,
հաղթահարման միանգամից մի քանի տարբերակ, միջոց,
- վերլուծել և ընդունել լավագույն
որոշումը,
- կազմել գործողությունների պլան,
- և այլն:
Անձնական կյանքում քոուչինգն
(լայֆ-քոուչինգ)
օգտագործվում է հետևյալ ոլորտներում ծագած խնդիրները նախականխելու և
լուծելու համար.
-
անձնային խնդիրներ
-
երեխաների դաստիարակություն,
-
ընտանեկան հարաբերություններ և կոնֆլիկտներ,
-
աշխատանքային հարաբերություններ և կոնֆլիկտներ,
-
և այլն:
Ինչպես նաև
քոուչինգը կիրառվում է.
-
աշխատանք
փնտրելու, ճիշտ անհատական պորտֆոլիո և իմիջ մշակելու
նպատակով,
-
մասնագիտական/աշխատանքային աստիճանակարգով վեր բարձրանալու
նպատակով,
-
և այլն:
"ԱՅԳ"
հոգեբանական
ծառայությունների
կենտրոնի
մասնագետների կողմից իրականացվում
են բիզնես-քոուչինգ և լայֆ-քոուչինգ, ինչպես նաև մշտապես
կազմակերպվում է
բիզնես-քոուչինգի մասնագետների`
բիզնես-քոուչների պատրաստման թրենինգ: |