Գլխավոր էջ   |   Մեր մասին   |   Մեր հոգեբանները   |   Խորհրդատվություն   |   Քոուչինգ   |   Ուսուցում   |   Գիտություն   |  Կարիերա   |   Մեր հասցեն

ԴԱՅԱԿ գործակալություն

 

 

 

 

 

 

 

 

Հայ  |  Рус  |  Eng

 

 

ԴԱՅԱԿ գործակալություն

Դայակի ընտրություն և դայակների վերապատրաստում

 

Արդի կյանքի գերարագ ռիթմի և հետզհետե աճող զբաղվածության պայմաններում ավելի և ավելի քիչ ժամանակ է մնում ծնողներին երեխայի խնամքով և կարիքներով զբաղվելու համար: Ինչ անել նման իրավիճակում, ինպես լուծել գոյացած խնդիրն առանց վնաս հասցնելու երեխայի ներաշխարհին:

 

Նման իրավիճակներում լավագույն լուծումն է համարվում կիրթ, գրագետ և մանկավարժա-հոգեբանական անհրաժեշտ հմտություններով օժտված դայակը:

 

Սակայն մեկ այլ խնդիր է համապատասխան և վերոնշյալ բնութագիրն ունեցող դայակ գտնելը և առկա առաջարկներից լավագույնին ընտրելը:

 

 

Դայակի ընտրություն

 

Յուրաքանչյուր մարդու կյանքում յուրաքանչյուր ընտրություն որոշակի դժվարություն է, անորոշություն: Եվ ինչքան պատասխանատու է ընտրությունը, այնքան ավելի է այն դժվարանում, նորանոր բարդ խնդիրներ առաջացնում: Իսկ դայակի ընտրությունն, անկասկած, յուրաքանչյուր ծնողի համար շատ պատասխանատու է և կարևոր: Կարևոր, քանի որ ծնողը  դայակին է վստահում ոչ միայն նյութական մի շարք արժեքներ` տուն, մեքենա, փող և այլն, այլև իր երեխային, որը եթե աշխարհի համար մի երեխա է, ապա ընտանքի համար մի ամբողջ աշխարհ է: Կարևոր, քանի որ այդ “ամբողջ աշխարհ”-ի խնամքն ու դաստիարակությունը վստահում ենք նրան` դայակին:

 

Իսկ ինչպես վարվել, ինչպես լուծել կյանքի ամենաբարդ խնդիրներից մեկը` դայակի ընտրության խնդիրը, եթե յուրաքանչյուր ընտանիքի համար առանձնահատուկ պահանջներն ու մոտեցումներն էլ ավելի են բարդացնում իրավիճակը:

 

 Այդպիսի բարդ իրավիճակներում Ձեզ կարող է օգնել հոգեբանը: Նա,  ուսումնասիրելով Ձեր պահանջներն ու ցանկությունները, Ձեր երեխայի տարիքային և անձնային առանձնահատկությունները, մի քանի տասնյակ, նույնիսկ հարյուրավոր թեկնածուներից, հաշվի առնելով նրանց կրքությունը, աշխատանքային փորձը, գիտելիքները, տարիքը, բացահայտելով նրանց մոտ առկա այնպիսի անձնային, հոգեբանական որակներ ու առանձնահատկություններ, ինչպիսիք են ագրեսիվությունը, տագնապայնությունը, բնավորությունը, խառնվածքը, միջանձնային հարաբերությունների կառուցման ոճն ու յուրահատկությունները, կօգնի ընտրել առավել համապատասխան մասնագետի: Ստանալով սպառիչ տեղեկություններ յուրաքանչուր թեկնածուի մասին` Դուք հնարավորություն կունենաք հաշվի առնել բոլոր “դրական” և “բացասական” կողմերը, և Ձեր ընտրությունը կլինի միակ անսխալ տարբերակը: Ձեր ցանկությամբ հոգեբանները կարող են մշտապես օգնել ընտանիքում նոր մարդու /դայակի/ հարմարվելուն, երեխայի դաստիարակության, ծնող-դայակ -երեխա հարաբերությունների կարգավորման և հոգեբանական այլ հրատապ հարցերում:

 

Դայակի հոգեբանական ընտրությունն իրականացվում է հիմնական քայլերի հետևյալ հաջորդականությամբ.

 

1Առաջնային հարցազրույց, որը թույլ է տալիս ընդհանուր առմամբ բացահայտել.

  • դայակի դեմոգրաֆիկ տվյալները /տարիք, սեռ, կրթություն, ընտանիք, ընտանիքի անդամներ և այլն/,

  • նախասիրություններ,

  • աշխատանքային փորձ,

  • աշխատանքային մոտեցումներ, դիրքորոշումներ /ինչ տարիքի երեխա կցանկանար նա խնամել, ինչպես է պատկերացնում օրվա կազմակերպումը երեխայի հետ, ինչպիսի գործողություններ կան, որ նա չի կատարի և այլն/,

  • սովորություններ /ծխել, վերաբերմունք ծխողներին և այլն/,

  • մոտավոր աշխատավարձի սպասելիքներ,

  • և այլ արժեքավոր տեղեկություններ:

 2.    Հարցազրույց հոգեբանի հետ, որը թույլ է տալիս.

  • առավել խորությամբ ուսումնասիրել թեկնածուի մոտիվացիան, ցանկություններն ու դիրքորոշումները,

  • հոգեբանական ակնհայտ այնպիսի որակներ, ինչպիսիք են`ագրեսիվությունը, կոնֆլիկտայնությունը, նախաձեռնողությունը, ակտիվությունը, պասիվությունը և այլն:

3. Հոգեբանական թեստավորում, որը թույլ է տալիս ուսումնասիրել և բացահայտել անձնային հոգեբանական մի շարք որակներ և առանձնահատկություններ, ինչպիսիք են`

  • բնավորություն,

  • խառնվածք,

  • միջանձնային հարաբերություններ,

  • շփվողականություն:

 

4.  Հոգեբանական եզրակացության կազմում: Հոգեբանական հետազոտությունների արդյունքում ծնողներին կներկայացվեն մի քանի առավել հարմար թեկնածուները, որոնցից նրանք հնարավորություն կունենան ընտրել իրենց համար ամենահարմար դայակին:

 

 

 

Մանրամասների համար`

 Հեռ.` +374.10.58.18.14

 Էլ.փոստ` nanny@psychology.am  

 
 

ԴՈՒՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՔ

ՄԱՅՐ ԴԱՌՆԱԼ

"ԱՅԳ" հոգեբանական ծառայությունների կենտրոնը շնորհավորում է Ձեզ և հրավիրում մասնակցելու հատուկ հղի կանանց համար անցկացվող հոգեբանական թրենինգների:

Մենք կօգնենք գտնել Ձեզ մտահոգող բոլոր հար-ցերի պատասխանները, հաղթահարել վախերն ու տագնապները, ստեղծել ջերմ ու կայուն փոխ-հարաբերություններ ըն-տանիքում, ինչպես նաև :

նախապատրաստվել ծննդաբերության և եր-ջանիկ մայրության:

իմանալ ավելին

 

ՍՈՒՊԵՐՎԻԶԻԱ

հոգեբանների, հոգեթերապևտների համար

Ինքնաճանաչումը գործնական հոգեբանի, հոգեթերապևտի մասնագիտական աճի և վարպետության առանցքային նշանա-կության  գործոններից  մեկն է,  որն  անհրա-

ժեշտ է ուրիշնե-րին  աջակցութ-յուն ցուցաբերե-լու համար: Եվ պատահական չէ, որ սկսած հոգեվերլուծա-

կան թերապիայի ծագման ժամանակա-շրջանից մարդկանց օգնելու հմտություն-ների ուսուցման գորընթացը առաջին հերթին կապված է եղել նրա ինքնաճանաչողության հետ:

իմանալ ավելին

 

ԴԱՅԱԿ գործակալություն

Դայակի ընտրություն և դայակների վերապատրաստում

Արդի կյանքի գերարագ ռիթմի և հետզհետե աճող զբաղվածության պայմաններում ավե-

լի և ավելի քիչ ժամանակ է մնում ծնողներին երեխայի խնամքով և կարիքներով զբաղվելու համար: Ինչ անել նման իրավիճակում, ինպես լուծել գոյացած խնդիրն ...

իմանալ ավելին  

 

ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻՆ

հատուկ առաջարկ

Հյուրանոցի անձնակազմի հոգեբանական ընտրություն

Տուրիզմի ոլորտի` առավել ևս հյուրա-նոցային  տնտեսության  արդիականացման,

զարգացման ներկա փուլում մարդկային ռեսուրսները հանդիսանում են հյու-րանոցային ողջ գործու-նեության հիմնաքարը: Եվ անձնակազմի ընտրության...

իմանալ ավելին

 

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

"ԱՅԳ" հոգեբանական ծառայությունների կենտրոնը առաջարկում է կազմակեր-պություններին և պետական հաստա-տություններին հետևյալ   ծառայությունները

հաստիքների անհրաժեշ-տության  գնահատում և առաջարկությունների  ներկայացում,    տվյալ

հաստիքին ներկայացվող անձնային և հոգեբանական անհրաժեշտ որակների ու առանձնահատկությունների սահմանում (կազմում), տվյալ պաշտոնին մասնա-գիտական և հոգեբանական որակներով առավել համապատասխան կադրերի  ընտ-

րություն, աշխատանքի ընդունվող  թեկնածու-ների հետ  հարցա-զրույցի անցկացում:

իմանալ ավելին

 

 

 

 

"ԱՅԳ" հոգեբանական ծառայությունների կենտրոն

Ամիրյան փող. 3-25  |  Երևան 0010, ՀՀ  |  Հեռ.` +374.10.581814  | Էլ.փոստ` info@psychology.am

www.psychology.am