|
ԴՈՒՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՔ ՄԱՅՐ ԴԱՌՆԱԼ
"ԱՅԳ" հոգեբանական ծառայությունների կենտրոնը շնորհավորում է
Ձեզ
և հրավիրում մասնակցելու հատուկ հղի կանանց համար անցկացվող
հոգեբանական թրենինգների:
Մենք կօգնենք գտնել
Ձեզ մտահոգող բոլոր հարցերի պատասխանները,
հաղթահարել վախերն ու տագնապները, ստեղծել ջերմ ու կայուն
փոխհարաբերություններ ընտանիքում, ինչպես նաև նախապատրաստվել
ծննդաբերության և երջանիկ մայրության:
Հղիությունը դա յուրահատուկ ժամանակահատված է յուրաքանչյուր կնոջ
կյանքում: Ինն ամիս շարունակ քո ներսում ձևավորվում ու զարգանում
է նոր կյանք, կենդանի էակ ում հետ
անտեսանելի, ամուր կապերով կապված ես լինելու ողջ կյանքում, ով
դառնալու է քեզ համար ամենահարազատն ու կարևորն աշխարհում: Թե
ինչպիսին կլինի ապագա երեխան, ինչ ունակություններով օժտված
կլինի, մեծապես պայմանավորված է հղի կնոջ կենսակերպով ու նրա
վերաբերմունքով հղիության հանդեպ:
Հղիության ողջ շրջանը, սկսած ձվաբջջի բեղմնավորումից մինչև
երեխայի ծնունդը, պայմանականորեն բաժանում ենք երեք եռամսյակի:
Առաջին եռամսյակը սկսում է ձվաբջջի բեղմնավորման և զիգոտի
ձևավորման պահից մինչև 14-րդ շաբաթը:
Երկրորդ եռամսյակը ներառում է 14-ից 28-րդ շաբաթները,
առանձնանում է պտղի ինտենսիվ աճով և հիմնական օրգան-համակարգերի
ձևավորմամբ:
Երրորդ եռամսյակը ներառում է 28-ից 40-րդ շաբաթները, այս
ընթացքում վերջնականապես ավարտվում է պտղի ներարգանդային
ձևավորումը, ձևավորվում են բոլոր օրգան-համակարգերը և արդեն
պատրաստ են ակտիվ կենսագործունեության:
Բժշկական տեսանկյունից ամենաբարդը համարվում է առաջին եռամսյակը,
քանի որ այստեղ մեծ է հղիության ընդհատման վտանգը: Հոգեբանական
տեսանկյունից առավել լարված են համարվում առաջին և երրորդ
եռամսյակները: Առաջին եռամսյակը աչքի է ընկնում անորոշության,
սոցիալական, էսթետիկական, գենետիկ բնույթի վախերի
ինտենսիվությամբ և տագնապայնության բարձր աստիճանով: Հղիությունը
կնոջ մոտ առաջ է բերում անձնային տարբեր փոփոխություններ, որոնց
արդյունքում ձևավորվում են նոր անձնային որակներ և
ունակություններ:
Երրորդ եռամսյակում առավել վառ արտահայտված են ծննդաբերական,
մահվան, ցավի և սոցիալական նոր դերի հետ կապված վախերը: Մեծանում
է տագնապայնությունը, այս հոգեբանական ֆոնին միանում է նաև
ֆիզիկական հոգնածություն և հղի կնոջ վիճակը դառնում է "անմխիթարելի":
Հղիության հարմարման ողջ գործընթացը առաջ է քաշում բազմաթիվ ու
բազմաբնույթ հարցեր, որոնց լիարժեք ու գրագետ պատասխանները
կարելի է գտնել մեր կենտրոնում:
Մեր օգնությամբ հղիությունը կդառնա Ձեր կյանքի ամենա
հիշարժան ու երջանիկ ժամանակահատվածը:
Դասընթացների թեմաները`
1)
հղիության և ծննդաբերության գործընթացի հոգեբանական և
ֆիզիոլոգիական առանձնահատկությունները,
2) հղիության
ընթացքի հանդեպ դրական դիրքորոշման ձևավորման խնդիրները,
3)
հղի կնոջ վախերն ու տագնապները և դրանց հաղթահարման միջոցները,
4)
հղիության և ծննդաբերության ընթացքում շփումը երեխայի հետ և
պրենատալ դաստիարակության առանձնահատկություններ,
5)
ընտանիքում, երեխայի առկայության դեպքում, հատուկ աշխատանք
երեխայի հետ և նախապատրաստում ընտանիքի նոր անդամի ծննդին,
6)
ամուսնու դերն ու նշանակությունը հղիության ընթացքում և
ծննդաբերության գործընթացի ժամանակ,
7)
հղի կնոջ սեռական կյանքի առանձնահատկությունները,
8)
նախապատրաստումը ծննդաբերությանը, ծննդալուծման ձևի ընտրության
առանձնահատկությունները /կեսարյան հատման հոգեբանական
առանձնահատկությունները և այդ ճանապարհով ծնված երեխաների
խնդիրները/,
9) ծննդօգնությունը
կազմակերպող անձնակազմի հետ համագործակցելու ունակությունների
ձևավորում և ծննդատան պայմանների ծանոթացում,
10)
հետծննդաբերական դեպրեսիայի պրոֆիլակտիկա,
11)
հետծննդաբերական ժամանակահատվածի առանձնահատկությունները,
12)
կրծքով կերկրման հոգեբանական առանձնահատկությունները,
13)
շնչառական վարժանքներ, մեդիտացիա, արտ-թերպիա:
|