|
Գիտություն
Գործնական և կիրառական տարաբնույթ ծառայություններ մատուցելուց զատ,
"ԱՅԳ" հոգեբանական
ծառայությունների
կենտրոնն իր մասնագիտական կազմով
մշտապես ակտիվ մասնակցություն ու նախաձեռնություն է ցուցաբերել և
ցուցաբերում նաև գիտության ասպարեզում:
"ԱՅԳ" հոգեբանական
ծառայությունների
կենտրոնի կողմից մշտապես
կազմակերպվել և իրականացվել են զանազան գիտական ծրագրեր, որոնց
նպատակն է եղել խթանել հայրենական գիտական հոգեբանության զարգացումը,
խրախուսել երիտասարդ մասնագետներին, և երկար տարիներ հանդիսանում է
մեր երկրում հոգեբանական գիտելիքների տարածման և ազգաբնակչության մոտ
համապատասխան հոգեբանական մշակույթի ձևավորման ջատագովը:
Այսօր էլ "ԱՅԳ"
հոգեբանական
ծառայությունների
կենտրոնը շարունակում է
հավատարիմ մնալ իր որդեգրած քաղաքականությանը և իրականացնում է մի
շարք արդեն ավանդական դարձած, ինչպես նաև նոր, ծրագրեր գիտության
բնագավառում:
"ԱՅԳ" հոգեբանական
ծառայությունների
կենտրոնի կողմից կազմակերպվում և
անց է կացվում
"Ինտեգրատիվ
հոգեթերապիան այսօր"
ամենամյա միջազգային գիտա-մեթոդական գիտաժողովը, որը նպատակ ունի
բարձրացնել հայասատանյան մասնագետների գիտությամբ և մասնագիտական
գործունեությամբ զբաղվելու հետաքրքրվածության մակարդակը, ինչպես նաև
հնարավորություն տալ վերջիններիս ծանոթանալ իրենց արտասահմանյան
գործընկերների ձեռքբերումներին և ներկայացնել սեփական փորձը:
"ԱՅԳ" հոգեբանական
ծառայությունների
կենտրոնը հոգեբանական մասնագիտական
ֆակուլտետների ուսանողների համար սահմանել է
"ԱՅԳ" արտաբուհական անվանական կրթաթոշակը,
ինչպես նաև պարբերաբար իրականացնում է
ուսանողական գիտական աշխատանքների մրցույթ
հոգեբանական գիտության ամենատարբեր ոլորտներում:
"ԱՅԳ" հոգեբանական
ծառայությունների
կենտրոնի մասնագիտական կազմը
մշտապես նախաձեռնում է նորանոր ծրագրեր գիտական կյանքն առավել
աշխուժացնելու և անհատ հոգեբաններին մասնագիտական զարգացման ուղիներ
և հնարավորություններ ապահովելու համար:
|