|
Սուպերվիզիա
Ինքնաճանաչումը գործնական հոգեբանի,
հոգեթերապևտի մասնագիտական
աճի և վարպետության առանցքային նշանակության գործոններից մեկն է,
որն անհրաժեշտ է ուրիշներին
աջակցություն ցուցաբերելու համար:
Եվ պատահական չէ
, որ սկսած հոգեվերլուծական
թերապիայի ծագման ժամանակաշրջանից մարդկանց օգնելու հմտությունների
ուսուցման գորընթացը առաջին հերթին կապված է եղել նրա ինքնաճանաչողության
հետ:
Հոգեբանական,
հոգեթերապևտիկ աշխատանքի
ընթացքում նույնիսկ հմուտ մասնագետներն ունենում են դժվարություններ,
տարակուսանք այցելուի խնդիրը
խորապես ըմբռնելու հարցում:
Համշխարհային պրակտիկայում
գոյություն ունի
սուպերվիզիայի ինստիտուտ`
մասնագիտական աջակցություն
մասնագետ հոգեթերապևտներին,
հոգեբաններին,
խորհրդատուներին,
հոգեվերլուծողներին:
Սկսնակ հոգեթերապևտներին,
հոգեբաններին,
կոնսուլտանտներին,
հոգեվերլուծողներին
սուպերվիզիա առաջարկելը նշանակում է կամուրջ ձգել ուսանողական լսարանի և
կլինիկայի,
տեսություն և պրակտիկայի,
գիտելիքի և գործի միջև:
Տեսությունը կյանքում չի
կորչում,
ընդհակառակը`
սուպերվիզիայի
ընթացքում, արտացոլվելով պրակտիկայի մեջ, այն կենդանանում է:
Ռեալ, կոնկրետ այցելուի հետ ռեալ
հոգեթերապևտիկ աշխատանքում,
առաջ են գալիս բարդ
մարդկային
փոխհարաբերությունները,
և դա շատ հեռու է այն բանից,
ինչին ուսանողները հանդիպում
են
իրենց ուսումնական գործընթացում:
Մոդելավորված հնարները և
դերային խաղերը սկզբունքորեն չեն կարող տալ նմանօրինակ հմտություններ,
որքն էլ լավ մշակված լինի
դասընթացը:
Մինչդեռ
հոգեթերապևտի,
հոգեբանի,
խորհրդատուի և այցելուի միջև
կենդանի շփման պայմաններում առաջանում են տիպիկ
(սպեցիֆիկ)
դժվարություններ
կապված աշխատանքի հետագա
ռազմավարության և
մարտավարության
մշակման
հետ:
Հոգեթերապևտի մասնագիտական ոճը և
զարգացումը շտկող խորհրդատվությունը
(սուպերվիզիան)
իր նշանակությամբ թերևս
զիջում է միայն անմիջական կլինիկական խորհրդատվությանը:
Հոգեթերապևտիկ ուսուցման որևէ
այլ եղանակներ և տեսակներ չեն կարող ապահովել այդքան երկարատև վստահելի
անհատական զրույնցներ,
որքան այն հնարավոր է
փորձառու ուսուցչի հետ:
Քանի որ կոնսուլտացիաները
սուպերվիզորի հետ վճռորոշ նշանակություն ունեն հոգեթերապևտի,
հոգեբանի
անձնային և մասնագիտական աճի համար,
հետևաբար սուպերվիզիան հանդես
է գալիս որպես մի գործընթաց,
որի ընթացքում սուպերվիզորը և
սուպերվիզիայի ենթակա մասնագետը միասին ինչ-որ
մի նոր բան են հայտնաբերում և’
այցելուի,
և’
միմյանց,
և’
յուրաքանչյուրն իր իսկ մասին:
Ահա թե ինչու հոգեթերապևտը,
հոգեբանը միայնակ ի զորու չէ
հաղթահարելու այն բոլոր դժվարությունները,
որոնք ծագում են այցելուի հետ
աշխատանքի պայմաններում:
Չէ որ յուրաքանչյուր այցելուի
հետ տարվող աշխատանքն ամեն անգամ պահանջում է առանձնակի հանգամանքների,
հոգեբանական հետևությունների
պարզաբանում թե հոգեթերապևտի,
հոգեբանի և թե այցելուի մոտ:
Դեռ ավելին,
հոգեբանը,
հոգեթերապևտը թափանցում է
այցելուի մտքերի,
ֆանտազիաների և զգացմունքների
խորքը,
և այնպիսի պահեր են լինում,
երբ այդ խորասուզումը
անտանելի է և հոգեբանի,
և այցելուի համար:
Հասկանալի է,
որ սկսնակ մասնագետը,
ով տիրապետում է իր
մասնագիտության այբուբենին,
վերը նշված խորասուզման
իրականացման համար,
ղեկավարման կարիք ունի:
Երբեմն էլ սկսնակ մասնագետը
մի նոր բան հայտնաբերելիս վախի զգացում է ունենում:
Սուպերվիզորը և սուպերվիզիայի
ենթակա մասնագետը ձգտում են ստեղծել լեզու,
որը համապատասխանում է իրենց
ընդհանուր խնդրին և այցելուի պահանջներին:
Նման լեզու ստեղծելը այնքան
էլ հեշտ չէ:
Դրա համար անհրաժեշտ է շատ ժամանակ և
համբերություն և իհարկե հավատ այն բանի հանդեպ,
որ ի վերջո լեզվի հիմքը,
որն անհրաժեշտ է նյութի
արտահայտման և հասկացման համար,
գտնվելու է:
Հոգեթերապևտը,
հոգեբանն այցելուի հետ տարվող
աշխատանքը կարող է նաև քննարկել մի խումբ մասնագետների շրջանում:
Այսպիսով հոգեբանը,
մասնագետը հավաքագրում է
բազմազան կարծիքներ,
որոնք էլ
հարստացնում են նրա
գիտելիքները ինքնաճանաչման ոլորտում և հետագա աշխատանքի ուղին որոշելու
հնարավորություն տալիս:
Սուպերվիզիան արդյունավետ է նաև այն
դեպքերում,
երբ հոգեբանը կամ հոգեթերապևտը իրենց
աշխատանքը քննարկում և վերլուծում են տարբեր սուպերվիզորների հետ:
Այսպիսով,
հոգեբանական,
հոգեթերապևտիկ աշխատանքն
ավելի արդյունավետ կլինի, եթե սուպերվիզորն իրականացնի մասնագետի
աշխատանքի ընթացիկ վերասկողություն:
Սուպերվիզիա իրականացնող մասնագետներ`
|